Մայրաքաղաքում շների հարձակման դեպքերի վերաբերյալ բնակիչներից ստացած ահազանգերին արձագանքելով՝ Թափառող Կենդանիների Վնասազերծման Կենտրոն ՀՈԱԿ-ը տեղեկացնում է, որ ձեռնարկվել են օպերատիվ միջոցառումներ ` հայտնաբերելու խնդրահարույց շներին։
ՀՈԱԿ-ից ընդգծում են՝ եթե շունը կծել է Ձեզ պետք է
-դիմել բժշկական հաստատություն,
-ստանալ անհրաժեշտ բուժօգնություն,
-բժշկից պահանջել համապատասխան փաստաթուղթ կծման դեպքի վերաբերյալ,
-թուղթը ներկայացնել «ԹԿՎԿ» ՀՈԱԿ,
-ինֆորմացիա տրամադրել շան մասին (կլիպսի համար, գույն, գտնվելու վայր, ցանկալի է նկար)։