Ձնահյուսի հետևանքով զոհված զինծառայողներին հետմահու տրված պետական պարգևները հանձնվել են նրանց ծնողներին - RadioVan.fm

Онлайн

Ձնահյուսի հետևանքով զոհված զինծառայողներին հետմահու տրված պետական պարգևները հանձնվել են նրանց ծնողներին

2020-02-20 13:37 , Общество, 1130

Ձնահյուսի հետևանքով զոհված զինծառայողներին հետմահու տրված պետական  պարգևները հանձնվել են նրանց ծնողներին

Պետական պարգևներ են հանձնվել փետրվարի 7-ին Սյունիքի մարզում ձնան սողանքի հետևանքով մահացած զինծառայողների ծնողներին։

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ 4-րդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Բուդաղյանը ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար հետմահու ՀՀ նախագահի կողմից պետական պարգևի արժանացած պայմանագրային զինծառայողներ՝ կրտսեր սերժանտ Տիգրան Արզումանյանի, կրտսեր սերժանտ Նվեր Շահբազյանի և շարքային Կարապետ Նազարյանի ծնողներին է հանձնել «Մարտական ծառայության» մեդալները:

Զորամիավորման հրամանատարը ցավակցության և զորակցության խոսքեր է ուղղել զինծառայողների հարազատներին:

Հիշեցնենք՝ փետրվարի 7-ին, ժամը 16:50-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզում` N զորամասի պահպանության տեղամասում, ձնահյուսի տակ էին մնացել չորս պայմանագրային զինծառայողներ։ Որոնողական-փրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել էին ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայողներ, շարքային Կարապետ Սեդրակի Նազարյանի (ծնվ. 1991թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Քաշաթաղի ԶԿ), կրտսեր սերժանտ Տիգրան Արմենի Արզումանյանի (ծնվ. 1994թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Սյունիքի ՄԶԿ) և կրտսեր սերժանտ Նվեր Տիգրանի Շահբազյանի (ծնվ. 1995թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Սյունիքի ՄԶԿ) դիերը: Պայմանագրային զինծառայող, շարքային Համլետ Գրենիկի Միրզոյանին (ծնվ. 1998թ., զինված ուժերում է 2018թ.-ից, Սյունիքի ՄԶԿ) հաջողվել էր դուրս բերել ձնահյուսից:

Лента

Рекомендуем посмотреть