Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր 11 նախարարներ նշանակելու մասին հրամանագրեր է ստորագրել: Ըստ այդմ՝
Արմեն Ամիրյանը ազատվելով Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի պաշտոնից՝ նշանակվել է մշակույթի նախարար՝ փոխարինելով Հասմիկ Պողոսյանին,
Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը նշանակվել է սպորտի և երիտասարդության նախարար՝ փոխարինելով Գաբրիել Ղազարյանին,
Առողջապահության նախարար է նշանակվել «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանը՝ փոխարինելով Արմեն Մուրադյանին,
էկոնոմիկայի նախարար է նշանակվել Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների փոխնախարար Սուրեն Կարայանը, իսկ էկոնոմիկայի նախկին նախարար Արծվիկ Մինասյանը նշանակվել է բնապահպանության նախարար՝ փոխարինելով Արամայիս Գրիգորյանին:
Նախագահ Սարգսյանի այլ հրամանագրերվ իրենց պաշտոններում վերանշանակվել են Լևոն Մկրտչյանը(կրթության և գիտության նախարար), Դավիթ Լոքյանը(տարածքային կառավարման և զարգացման նախարար), Հրանուշ Հակոբյանը(սփյուռքի նախարար), Արփինե Հովհաննիսյանը(արդարադատության նախարար), Արմեն Երիցյանը(արտակարգ իրավիճակների նախարար), Արտեմ Ասատրյանը(աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար):