Առաջին անգամ. Հայաստանը տաղավար կունենա Բեռլինի եվրոպական ֆիլմերի կինոշուկայում - RadioVan.fm

Онлайн

Առաջին անգամ. Հայաստանը տաղավար կունենա Բեռլինի եվրոպական ֆիլմերի կինոշուկայում

2020-02-19 19:13 , Культура, Шоу бизнес, 1445

Առաջին անգամ. Հայաստանը տաղավար կունենա Բեռլինի եվրոպական ֆիլմերի կինոշուկայում

Հայաստանն առաջին անգամ պաշտոնապես կմասնակցի Բեռլինի միջազգային կինոփառատոնի շրջանակում գործող Եվրոպական ֆիլմերի կինոշուկայում և կունենա սեփական տաղավար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը:

«Դեռ 2019 թվականին, երբ ես գնացի Բեռլինի կինոշուկային մասնակցելու, նկատեցի, որ մեր հայ կինոգործիչները չունեին հարթակ, որտեղ կարողանային ներկայացնել իրենց արտադրանքը, հանդիպումներ ունենալ և այլն: Այդ ժամանակ, վերադառնալուն պես, ես դիմեցի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին, որպեսզի աջակցեն մեզ 2020 թվականին ունենալ սեփական տաղավար: Նա և փոխնախարար Արա Խզմալյանն ընդառաջեցին, և նրանց շնորհիվ այսօր մենք ունենք այդ հնարավորությունը»,- նշեց Միրզախանյանը:

Նա շեշտեց, որ Ազգային կինոկենտրոնի ամբողջ թիմն ամիսներ շարունակ շատ մեծ աշխատանք է կատարել Բեռլինի կինոշուկայում հավուր պատշաճի հանդես գալու համար:

Միրզախանյանը շեշտեց, որ Բեռլինում իրենք կներկայանան Ազգային կինոկենտրոնի նոր լոգոյով:

«Մեր պատվիրակությունը փոքր կլինի, բայց թիմում լինելու է նաև Արա Խզմալյանը: Այցելության ընթացքում հրավեր ունենք մեկնել Պոտսդամի կինոինստիտուտ՝ ծանոթանալու իրենց կրթական ծրագրերին ու գործունեությանը», - ասաց Շուշանիկ Միրզախանյանը:

Կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավար Մելիք Կարապետյանը նշեց, որ կինոշուկայում ներկայացվելու է 50 ֆիլմ:

«Կինոշուկայում մարդկանց դատին կներկայացնենք «5 երազողը», «Տեզետա», «Չնչիկ», «Զուլալի», «Դրախտի դարպասները» ֆիլմերը: Հիմնականում լինելու են դրամա, վավերագրական, ինչպես նաև կարճամետրաժ ֆիլմեր», - ասաց Կարապետյանը:

Միջոցառումը տեղի կունենա փետրվարի 20-27-ը:

Лента

Рекомендуем посмотреть