ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, ստորագրել է Արթուր Բաղդասարյանին ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից և Ալեքսան Ալեքսանյանին Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պետի պաշտոնից ազատելու մասին հրամանագրերը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Զինված ուժերի նշյալ երկու պաշտոնյաներին աշխատանքից ազատելու առաջարկություն է ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին։