Փետրվարի 18-ին Շահումյանի շրջանի բնակիչ, 1965թ. ծնված Գ. Գ.-ն հեռախոսով Արցախի Հանրապետության (ԱՀ) ոստիկանության Շահումյանի շրջանային բաժնին հաղորդում է տվել, որ Դադիվանք եկեղեցուց գողություն է կատարվել։
ԱՀ ոստիկանությունից տեղեկացմամբ՝ Շահումյանի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 18:50-ից մինչև 19:40-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը հափշտակել է եկեղեցական համալիրում տեղադրված գանձանակը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժինը: