«Արդյո՞ք պատրաստ ենք ադրբեջանցիների համար շահավետ լուծում փնտրելու»․ ադրբեջանագետը Փաշինյանի պնդումը սխալ է համարում - RadioVan.fm

Онлайн

«Արդյո՞ք պատրաստ ենք ադրբեջանցիների համար շահավետ լուծում փնտրելու»․ ադրբեջանագետը Փաշինյանի պնդումը սխալ է համարում

2020-02-18 16:43 , Политика, 1068

«Արդյո՞ք պատրաստ ենք ադրբեջանցիների համար շահավետ լուծում փնտրելու»․ ադրբեջանագետը Փաշինյանի պնդումը սխալ է համարում

Թե ինչու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մասին խոսելիս անընդհատ դաշտ նետում «Ադրբեջանի համար ընդունելի լուծում» եզրույթը՝ ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի համար անհասկանալի է։

Նրա խոսքով, եթե, անգամ, եվրոպական հանրության համար այդ ձևակերպումն ընդունելի է, այդուհանդերձ, դրսի լսարանին ասվածը պետք է ներքին լսարանի համար բացատրվի։ Էլիբեգովան շեշտում է՝ այդ ձևակերպման տակ, օրինակ, հասկացվում է ադրբեջանցիների վերաբնակեցում՝ հող չենք հանձնում, ադրբեջանցիները գոհ են, սակայն դա իրականում անընդունելի լուծում է։

Հիշեցնենք, օրեր առաջ, ընդհանրացնելով Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ Փաշինյան-Ալիև պանելային քննարկման արդյունքները, ՀՀ վարչապետը ֆեյսբուքյան իր էջում 6 սկզբունք է առանձնացրել, որոնցից մեկով արձանագրվում է․ «Հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար և Հայաստանն ու Ղարաբաղը պատրաստ են լրջագույն ջանքեր գործադրել նման լուծում գտնելու համար»:

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ընդգծում է«Ես նման պնդում չէի անի, քանի որ վստահ չեմ՝ արդյո՞ք պատրաստ ենք ադրբեջանցիների համար շահավետ լուծում փնտրելու։ Մենք կողմնակից ենք, որ լուծումը լինի շահավետ մեզ համար և դա Ադրբեջանին պարտադրվի։ Ճիշտ տարբերակը դա պետք է լինի, քանի որ ցանկացած լուծում, որը ընդունելի և հարմար է ադրբեջանական կողմին՝ բերելու է նոր էսկալացիայի, այսիքն, եթե դրա արդյունքում մի փոքր թուլանա մեր անվտանգությունը՝ ադրբեջանցիները գնալու են առաջ, որովհետև Ալիևը ցինիկաբար խոսում է Երևանը՝ պատմական Ադրբեջանի տարածք լինելու ու իր ախորժակների մասին»։

Ընդհանուր առմամբ, ադրբեջանագետի խոսքով, «Մյունխենյան սկզբունքներ»-ի մեջ կանհարցականներ, որոնք պարզաբանման կարիք ունեն։

Նշենք՝ ի թիվս վերոնշյալ սկզբունքի՝ ՀՀ վարչապետը առանձնացրել է նաև հետևյալները․

1. Լեռնային Ղարաբաղը անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը:

2. Լեռնային Ղարաբաղը կոնֆլիկտի և բանակցային կողմ է, առանց որի հետ բանակցելու հնարավոր չէ լուծել կոնֆլիկտը:

3. Չկան տարածքներ, կա անվտանգություն. Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը:

4. Հնարավոր չէ կոնֆլիկտը լուծել մեկ կամ երկու գործողությամբ. բանակցային գործընթացում անհրաժեշտ են «միկրո հեղափոխություններ», ապա «մինի հեղափոխություններ», ապա ճեղքում:

5․ԼՂ հարցը չունի ռազմական լուծում: Եթե որևէ մեկը կասի, որ հարցը ռազմական լուծում ունի, Ղարաբաղի ժողովուրդը կասի՝ ուրեմն այն վաղուց լուծված է։

Лента

Рекомендуем посмотреть