«Մի ստիպեք, որ փողոցներ դուրս գան պոտենցիալ զորակոչիկների ծնողները»․ բողոքի ակցիա՝ բանակում մահվան դեպքերի առնչությամբ - RadioVan.fm

Онлайн

«Մի ստիպեք, որ փողոցներ դուրս գան պոտենցիալ զորակոչիկների ծնողները»․ բողոքի ակցիա՝ բանակում մահվան դեպքերի առնչությամբ

2020-02-17 15:28 , Общество, 1469

«Մի ստիպեք, որ փողոցներ դուրս գան պոտենցիալ զորակոչիկների ծնողները»․ բողոքի ակցիա՝ բանակում մահվան դեպքերի առնչությամբ

«Ո՞ւր են բոլոր պաշտոնյաները, ինչո՞ւ մինչև հիմա պատասխանատվության չեն ենթարկվել այս մահերի կապակցությամբ։ Ինչո՞ւ որևէ մեկի հեռացման, քրեական պատասխանատվության մասին խոսք չկա»,- բանակում վերջին շրջանում տեղի ունեցող մահվան դեպքերի առնչությամբ այսօր կառավարության շենքի առջև տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ բարձրաձայնել է «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը՝ դատապարտելով բանակում սպանությունների և ինքնասպանությունների դեպքերը, դրանց վերաբերյալ քաղաքական և իրավական գնահատականների բացակայությունը, ՀՀ լեգիտիմ իշխանության կրավորական կեցվածքը, անտարբերությունը, գործի թերի բացահայտումը և կոծկումը։

«2018 թվականի հեղափոխության օրերին բոլորս անհանգիստ սպասում էինք, թե սահմանին ինչ կլինի, բայց այնտեղ ոչինչ չէր լինում։ Բանակում արտառոց ոչինչ չէր լինում նաև հեղափոխությունից հետո, երբ ամեն ինչ երերուն վիճակում էր։ Էս ի՞նչ է կատարվում վերջին 40 օրվա մեջ։ Հարցը պիտի բացատրություն ունենա, և մեզ պետք է պատասխանեն ՀՀ պաշտոնատար անձինք, որևէ մեկը չի կարող պատասխանատվությունից խուսափել»,- նշել է Կարապետյանցը՝ նկատելով, որ հայ զինվորները խաղաղ պայմաններում մահանում են՝ ոչ հակառակորդի գնդակից։

Կարապետյանցի խոսքով՝ քանի դեռ կառույցը չի ընդունում իր մեղքը, մենք ունենալու ենք նոր զոհեր»

«Իսկ մենք նոր զոհերի ոչ ռեսուրս ունենք, ոչ էլ ցանկություն, թույլ չենք տալու, որ ինչ- որ մեկի քմահաճույքի կամ պագոնի վրայի զվյոզդչկայի համար մեր երեխեքին մատաղ անեն։ Մի ստիպեք, որ փողոցներ դուրս գան պոտենցիալ զորակոչիկների ծնողները»,-հայտարարել է իրավապաշտպանը։

Лента

Рекомендуем посмотреть