Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց, որ լավ լուր ունի այս օրերին դպրոցից հիվանդության պատճառով բացակայած աշակերտների համար։
«Հունվարի 8-ից մինչև փետրվարի 15-ի բացակայությունները կհամարվեն հարգելի` կզրոյացվեն մեխանիկորեն, փետրվարի 17-ից մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում բացակայությունները կհամարվեն հարգելի բժշկական տեղեկանքի առկայության պայմաններում»,-ասաց նախարարը։
Այսօր կատարած մեկ այլ գրառմամբ էլ նախարար Հարությունյանը տեղեկացնում է, որ աշակերտների ձայնն ավելի դարձնելու նպատակով՝ նրանց առաջարկով ստեղծել են նախարարին կից աշակերտական խորհուրդ, որի կազմում ընդգրկվելու են 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարանների այն սովորողները, որոնք ընդգրկված են իրենց դպրոցների աշակերտական խորհուրդներում։