ՀՀ-ում բաժանորդները ադրբեջանական համարներից զանգեր են ստացել․ ԱԱԾ-ն իրազեկում է - RadioVan.fm

Онлайн

ՀՀ-ում բաժանորդները ադրբեջանական համարներից զանգեր են ստացել․ ԱԱԾ-ն իրազեկում է

2020-02-10 17:00 , Общество, 1142

ՀՀ-ում բաժանորդները ադրբեջանական համարներից զանգեր են ստացել․ ԱԱԾ-ն իրազեկում է

Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ) հայտնում են, որ ս.թ. հունվարի 31-ին, առավոտյան ժամը 07:11-ից մինչև ժամը 07:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ-ում գործող բջջային ցանցերի օպերատորներից մեկի մի քանի տասնյակ բաժանորդներ ստացել են զանգեր ադրբեջանական, ինչպես նաև օտարերկրյա այլ հեռախոսահամարներից՝ 0 վայրկյան տևողությամբ:

«Որոշ բաժանորդներ փորձել են հետադարձ կապ հաստատել նշված օտարերկրյա հեռախոսահամարների հետ:

Անհրաժեշտ ենք համարում իրազեկել, որ օտարերկրյա անծանոթ հեռախոսահամարների զանգերին պատասխանելու կամ հետադարձ կապ հաստատելու դեպքում հնարավոր է տվյալ հեռախոսահամարի հաշվեկշռից խոշոր գումարներ ելքագրվեն, ինչից ելնելով ՀՀ բաժանորդներին հորդորում ենք անծանոթ օտարերկրյա հեռախոսահամարներից չպատասխանել և դրանց հետ հետադարձ կապ չհաստատել»,-ասված է ԱԱԾ տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть