«Հյուսիս-hարավի» համար Մալաթիա-Սեբաստիայում ավտոտնակներ են քանդում․ բնակիչները բողոքի են դուրս եկել - RadioVan.fm

Онлайн

«Հյուսիս-hարավի» համար Մալաթիա-Սեբաստիայում ավտոտնակներ են քանդում․ բնակիչները բողոքի են դուրս եկել

2020-02-10 13:26 , Общество, 1343

«Հյուսիս-hարավի» համար Մալաթիա-Սեբաստիայում ավտոտնակներ են քանդում․ բնակիչները բողոքի են դուրս եկել

«Հյուսիս-hարավի» ավտոմայրուղու համար Մալաթիա-Սեբաստիայում ավտոտնակներ են քանդում։

Բաբաջանյան 10 ու հարակից շենքի բողոքող բնակիչները վաղ առավոտից բակ են դուրս եկել։ Բողոքող քաղաքացիների մոտ ոստիկաններ են ուղարկվել։ Բնակիչները նշում են, որ իրենք տեղեկացված չեն եղել քանդելու մասին ու չեն հասցրել մեքենաները, այնտեղ գտնվող այլ իրերը դուրս հանել: Ոստիկանները ժամանակ են տվել դրանք ավտոտնակներից դուրս հանելու համար։

Բացի այդ, տեղի բնակիչների խոսքով, հենց մուտքի հարևանությամբ ճանապարհ կառուցելը անվտանգության խնդիր է բակի երեխաների համար։ «Պատկերացնո՞ւմ եք, երեխան շենքից դուրս է գալիս ու ընկնում մեքնեայի տակ, կամ մի հարբած վարորդ մտնում է շքամուտք»,-լրագրողների հետ զրույցում նշել են նրանք։

«Ավտոտնակները թող քանդեն, բայց մենք չենք թողնելու ճանապարհը սարքեն։ Մեզ այլընտրանքային ոչինչ չեն առաջարկել, մեր բոլորի տեղաշարժը սահմանափակվում է, վտանգի տակ է դրվում»,-հավելել է մեկ ուրիշը։

Բնակիչների հետ հանդիպել են քաղաքապետարանի աշխատակիցները, որոնք, ի ցույց դնելով նախագիծը, բացատրել են, որ ճանապարհի մոտ արգելապատնեշներ չեն լինելու, այդ հատվածը դառնալու է սովորական քաղաքային փողոց, թույլատրելի արագություն է սահմանվելու 40 կմ/ժ-ը։

Ի պատասխան, շենքերի բնակիչներն ասել են, որ իրենց բակն այս պահին երեք մուտք ու ելք ունի, իսկ այդ նախագծով կառուցելու դեպքում, մուտքերի ու ելքերի թիվը կրճատվելու է։

Лента

Рекомендуем посмотреть