«Հանկարծամահ եղած» զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել - RadioVan.fm

Онлайн

«Հանկարծամահ եղած» զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

2020-02-10 12:11 , Право, 1271

«Հանկարծամահ եղած» զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Պաշտպանության բանակի (ՊԲ) պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վալերի Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը, եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ զինծառայողը հայտնաբերվել է փետրվարի 9-ին՝ ժամը 07:45-ի սահմաններում, Արցախի ՊԲ N զորամասի տարածքում, անգիտակից վիճակում: Վերջինս տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ գրանցվել է նրա մահը:

ՊԲ մամուլի ծառայությունից ավելի վաղ հաղորդել էին, որ, նախնական տվյալներով, զինծառայողը հանկարծամահ է եղել:

Лента

Рекомендуем посмотреть