Հայաստանը լավատես երկրների շարքում 5-րդն է. GALLUP - RadioVan.fm

Онлайн

Հայաստանը լավատես երկրների շարքում 5-րդն է. GALLUP

2020-02-08 19:36 , Общество, 1332

Հայաստանը լավատես երկրների շարքում 5-րդն է. GALLUP

Հայաստանի Հանրապետությունը, անցկացված հարցումների համաձայն, աշխարհի լավատես երկրների շարքում 5-րդն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին փետրվարի 8-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ փոխտնօրեն Գայանե Դաջունցը, ներկայացնելով իրենց կողմից իրականացված հարցումների համադրությունը աշխարհի 46 երկրում իրականացված նույն հարցման պատասխանների հետ:

«Հարցը հետևյալն էր` ի՞նչ եք կարծում 2020թ. կլինի ավելի լավը, կլինի ավելի վատը, թե կմնա նույնը, ինչպես 2019թ.-ն էր: Հարցվածների 62%-ը նշել է, որ կլինի ավելի լավը, 7%-ը նշել է, որ կլինի ավելի վատը, 25%-ը նշել է, որ կմնա նույնը, ինչպես 2019-ն էր, իսկ 6%-ը դժվարացել է պատասխանել այս հարցին: Լավատեսների տոկոսից հանվել է հոռետեսների տոկոսը, և լավատեսության ինդեքսը կազմել է 55. այս ցուցանիշով Հայաստանը օպտիմիստ երկրների հնգյակում է»,- ասաց Դաջունցը:

ՀՀ-ում ընտրանքի քանակը կազմել է 1517, հարցումներն իրականացվել են և՛ Երևանում, և՛ մարզերում՝ մարզկենտրոններ, գյուղեր

Լավատես երկրների շարքում առաջինը Պերուն է, երկրորդը` Ալբանիան, երրորդը` Նիգերիան, չորրորդը` Ղազախստանը: Հոռետես երկրների թոփ հնգյակում են Լիբանանը, Հոնկոնգը, Հորդանանը, Իտալիան, Բոսնիա և Հերցեգովինան:

Հետազոտությունն աշխարհի 46 երկրում իրականացնում է «GALLUP International association»-ը՝ իր գործընկեր կազմակերպությունների միջոցով, և կազմում հույսի ու լավատեսության ինդեքսը:

Лента

Рекомендуем посмотреть