Արցախի նախագահական ընտրությունների թեկնածու Վիտալի Բալասանյանը, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Ժնևում, հունվարի 29–30–ին կայացած հանդիպմանը, ասել է, որ «քննարկվել են Քաշաթաղի, Լաչինի շրջանի հարավային մասում ադրբեջանցիների և հայերի համատեղ բնակավայրեր կառուցելու» և «այնտեղ խաղաղապահ ուժեր տեղակայելու» հարցը:
Արդյո՞ք այդ հարցը ներառված է եղել ժնևյան օրակարգում:
Արտաքին քաղաքական գերատեսչությունն արձագանքելով հարցին՝ խստագույնս հերքում է՝ այն որակելով «սին և իրականության հետ որևէ աղերս չունեցող ենթադրություններ»։
«Մենք ուշադրությամբ հետևում ենք Արցախում մեկնարկած նախընտական արշավին: Հանուն մեր համազգային նպատակների և իղձերի, Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչ լինելու համար պայքարում կոչ ենք անում Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ շահարկումները չդարձնել ներքաղաքական պայքարի գործիք և զերծ մնալ բացահայտ սուտ և սադրիչ տեղեկատվություն տարածելուց»,-ի պատասխան, ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության (ՀՀ ԱԳՆ) մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։