Հունգարական «Wizz Air» բյուջետային ընկերությունը, որը ապրիլից մուտք է գործելու Հայաստանի ավիափոխադրումների շուկա՝ իրականացնելով չվերթներ դեպի Վիեննա և Վիլնյուս, հայտարարել է Երևանից թռիչքի ևս 1 նոր ուղղության մասին։
«Ս.թ. փետրվարի 7-ին Վիզ Էյր ավիաընկերությունը հայտարարել է նոր ուղղություն՝ Երևանից դեպի Կիպրոս՝ Լառնակա։ Առաջին չվերթը կիրականանա ս. թ. հունիսի 1-ին։ Այսուհետ տոմսերը կարող եք գնել ավիաընկերության կայքից՝ wizzair.com.
Նշենք, որ Վիզ Էյր ավիաընկերությունը դեռևս մեկ ամիս առաջ հայտարարել էր չվերթեր Երևանից դեպի Վիլնիուս և Վիեննա։ Վերոնշյալ 3 ուղղությունների միջոցով Վիզ Էյր ավիաընկերությունը 2020 թվականին նախատեսում է ապահովել ավելի քան 80,000 նստատեղ:
Օդի տուրքը նոր ուղղությունների համար հանելը նպաստել է նրան, որ արդեն իսկ հայտարարվել է 12-րդ ուղղությունը»,-ասված է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի տարածած հայտարարությունում։
Այսօր, ավելի վաղ, Երևանից դեպի Լարնակա չվերթի բացման մասին տեղեկացրել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։