49 քաղաքացու թունավորած էկլերները անվտանգության հայտարարագիր չեն ունեցել - RadioVan.fm

Онлайн

49 քաղաքացու թունավորած էկլերները անվտանգության հայտարարագիր չեն ունեցել

2020-02-06 18:08 , Общество, 1527

49 քաղաքացու թունավորած էկլերները անվտանգության հայտարարագիր չեն ունեցել

Հայաստանի երկու մարզերի՝ Լոռիի և Սյունիքի, տարբեր բնակավայրերում (Ստեփանավան, Վանաձոր, Կապան, Սիսիան հարակից համայնքներ) վերջին օրերին գրանցված շուրջ 49 բնակչի թունավորման դեպքերի ահազանգի հիման վրա ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մարզային կառույցների մասնագետները ձեռնարկել են վերահսկողական գործողություններ:

Մասնավորապես, հիվանդանոց դիմած քաղաքացիների հետ զրույցներից պարզելով, որ բոլորի մոտ թունավորման ախտանշաններն ի հայտ են եկել էկլեր տեսակի թխվածք օգտագործելու արդյունքում, հետագծելիությամբ պարզել են, որ բոլորն էլ կերել են «Զեյթուն Սվիթ» ՍՊԸ արտադրության «էկլեր ջնարակապատ»: Միջոցներ են ձեռնարկվել իրացման ցանցում այն հայտնաբերելու ուղղությամբ:

Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել նաև «Զեյթուն Սվիթ» ՍՊԸ արտադրությունում: Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ չեն արձանագրվել, սակայն պարզվել է, որ «Էկլեր ջնարակապատ» արտադրատեսակը չի անցել համապատասխանության գնահատում և չունի անվտանգության հայտարարագիր։

«Զեյթուն Սվիթ» ՍՊԸ-ին տրվել է կարգադրագիր«Արտադրանքի իրացումը արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին» և սահմանվել ժամկետթերությունը շտկելու համար։

Կատարվել է նաև նմուշառում առկա հումքից՝ ձու, կարագ, սփրեդ, ինչպես նաև պատրաստի արտադրանքից` ջնարակապատ էկլերից:

Լաբորատոր փորձաքննության արդյունքները կհրապարակվեն պատրաստ լինելուն պես:

Лента

Рекомендуем посмотреть