Երևանի կենդանաբանական այգին արձագանքելով ուղտի անկման մասին լուրերին՝ հայտնում է, որ կենդանու մոտ տուբերկուլյոզի հարուցիչներին բնորոշ մանրէներ են հայտնաբերվել։
Տարածած հայյտարարությունում ասված է․
«Սույն թվականի հուվարի 30-ին «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի «Սմբակավորներ» ստորաբաժանման երկսապատ ուղտերից մեկը /1գլուխ էգ, տարիքը՝ 20/ անկել է:
Կենդանու ներքին օրգաններից վերցրված նմուշներն ուղարկվել են ԿԵ Սննդի անվտանգության տեսչական մարմնի «Հանրապետական անասնաբուժասանիտարական եվ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ: Մանրադիտակային հետազոտությամբ ներկայացված նմուշներում հայտնաբերվել են տուբերկուլոզի հարուցիչներին բնորոշ մանրէներ:
Ներկա պահին Կենդանաբանական այգին ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ հիվանդության դեմ կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ։
Նորությունների դեպքում Կենդանաբանական այգին հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ»:
Միաժամանակ տեղեկացվում է, որ անհրաժեշտ ախտաբանական աշխատանքներն իրականացնելու համար Կենդանաբանական ագին ժամանակավորապես փակ կլինի այցելուների համար: