Երեխաները հոգեբուժարանում պահվում և բուժվում են իրենց կամքին հակառակ․ նրանց կարծիքը կլսվի - RadioVan.fm

Онлайн

Երեխաները հոգեբուժարանում պահվում և բուժվում են իրենց կամքին հակառակ․ նրանց կարծիքը կլսվի

2020-02-05 14:12 , Право, 1330

Երեխաները հոգեբուժարանում պահվում և բուժվում են իրենց կամքին հակառակ․ նրանց կարծիքը կլսվի

Սահմանադրական դատարանը (ՍԴ) Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) դիմումի հիման վրա Սահմանադրությանը հակասող է ճանաչել երեխաների և անգործունակ չափահասների բուժման հարցերում վերջիններիս կարծիքը հաշվի չառնելու վերաբերյալ օրենսդրական կարգավորումները:

Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանել 2020 թվականի հունիսի 1-ը՝ հնարավորություն տալով Ազգային ժողովին մի շարք օրենքների իրավակարգավորումները համապատասխանեցնելու ՍԴ որոշման պահանջներին:

ՄԻՊ աշխատակազմից նշում են, որ Սահմանադրական դատարան դիմումի ներկայացման հիմք է հանդիսացել հոգեբուժարաններում Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման այցերի ընթացքում արձանագրված խնդիրները, Պաշտպանին հասցեագրված անհատական բողոքների քննարկման արդյունքները, ինչպես նաև միջազգային առաջադեմ փորձն ու օրենսդրական խնդիրները։

«Հարցն այն է, որ ՀՀ գործող օրենսդրությամբ անձի օրինական ներկայացուցչի համաձայնությունն արդեն իսկ համարվում է բավարար պայման երեխաների և անգործունակ չափահասների հոգեբուժական օգնության, այդ թվում՝ հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելու համար։

Արդյունքում, խախտվում են լսված լինելու և իրազեկված համաձայնությունը տալու նրանց իրավունքները։

Ավելին, օրենսդրական թերի կարգավորումների պատճառով պրակտիկայում հաճախակի են այն դեպքերը, երբ հոգեբուժարանում կամավոր բուժվող են համարվում այն անձինք, ովքեր այնտեղ պահվում այն հիմքով, որ առկա է իրենց օրինական ներկայացուցիչների համաձայնությունը:

Այս դեպքերում, սակայն, փաստացի նրանք պահվում և բուժվում են իրենց կամքին հակառակ, այսինքն՝ հարկադրաբար՝ դրանով իսկ մեխանիկորեն զրկվելով դատարանում հարկադիր բուժման հարցը բարձրացնելու հնարավորությունից»,-ասված է ՄԻՊ աշխատակազմի

հանրային կապերի բաժնի տարածած հաղորդագրությունում։

Лента

Рекомендуем посмотреть