Հանրապետականը հանրային ընդունարան է բացում, տեղեկացնում է՝ քաղաքացիներին ֆինանսապես չի աջակցելու - RadioVan.fm

Онлайн

Հանրապետականը հանրային ընդունարան է բացում, տեղեկացնում է՝ քաղաքացիներին ֆինանսապես չի աջակցելու

2020-02-04 15:28 , Политика, 1168

Հանրապետականը հանրային ընդունարան է բացում, տեղեկացնում է՝ քաղաքացիներին ֆինանսապես չի աջակցելու

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) այսուհետ քաղաքացիների ընդունելության հարթակ կունենա․ կուսակցությունը հայտարարում է հանրային ընդունարան բացելու մասին։

«Հարգելի՜ քաղաքացիներ,

ԱյսուհետՀայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակում գործելու է հանրային ընդունարան: Ընդունարանինկարող եք դիմել ձեր խնդիրներով ու ձեզ մտահոգող հարցերով: Ընդունարանի կողմից ձեզ կտրամադրվի անհրաժեշտ ոլորտային խորհրդատվություն: Ընդունարանը հետամուտ կլինի ձեր կողմից ներկայացված խնդիրների բարձրաձայնմանը և դրանց հետևողական լուծմանը:

Ընդունարանին կարող եք դիմել նաև մեր էլեկտրոնային հարթակի միջոցով:

Ընդունարանըչի ցուցաբերելու ֆինանսական աջակցություն և չի զբաղվելու բարեգործությամբ»,-ասված է ՀՀԿ տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть