«Եվրատեսիլ-2018»-ին Հայաստանը ներկայացրած ռուսաստանաբնակ երգիչ Սևակ Խանաղյանը, որի երգերի մեծ մասը ռուսալեզու են, երաժշտասերների դատին է հանձնել «Սիրո հետք» հայալեզու ստեղծագործությունը:
Երգիչը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Ուրախ եմ ձեզ ներկայացնել հայալեզու «Սիրո հետք» երգը»: Հուսամ`այն ձեզ դուր կգա»,-նշել է Խանաղյանը:
Երգի երաժշտության և գործիքավորման հեղինակը Արամ Ավագյանն է, բառերը գրել է Գայանե Ավետիսյանը:
Հեղինակ-կատարող Սևակ Խանաղյանը ծնվել է 1987 թվականին Հայաստանում` Տաշիրի մարզի Մեծավան գյուղում: Երաժշտության նկատմամբ հետաքրքրությունը առաջացել է այն ժամանակ, երբ լսել է հոր ակորդեոնով կատարումները: Ավարտել է տեղի երաժշտական դպրոցը: Դպրոցական տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա: Սովորել է Կուրսկի երաժշտական ուսումնարանի ակորդեոնի, Մոսկվայի պետական դասական էստրադային-ջազային ակադեմիայի վոկալի բաժիններում: Մասնակցել է «Գլխավոր բեմ», «Ձայն», «X ֆակտոր», «Եվրատեսիլ-2018» հեղինակավոր մրցույթներին: