Հայկ Մարությանը մերժել է Աջափնյակում տուֆի և բազալտի նոր հանքի շահագործման հայտը - RadioVan.fm

Онлайн

Հայկ Մարությանը մերժել է Աջափնյակում տուֆի և բազալտի նոր հանքի շահագործման հայտը

2020-01-31 18:35 , Политика, 1062

Հայկ Մարությանը մերժել է Աջափնյակում տուֆի և բազալտի նոր հանքի շահագործման հայտը

Աջափնյակում տուֆի և բազալտի նոր հանքի շահագործման հայտը մերժվել է։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Հիմնվելով հանրային լսումների արդյունքների և քաղաքապետարանի բնապահպանության վարչության եզրակացության վրա՝ որոշել եմ մերժել Աջափնյակում տուֆի և բազալտի նոր հանքի շահագործման հայտը։

Երևանը պետք է կրկին կանաչ ու էկոլոգիապես անվտանգ միջավայր դառնա»,-գրել է Երևանի քաղաքապետը՝ ֆեյսբուքյան իր էջում։

Лента

Рекомендуем посмотреть