Չինացիներն առաջիկա երկու ամիսներին առանց վիզայի Հայաստան գալ չեն կարող․ մուտքի վիզայի ազատ ռեժիմը կասեցվեց - RadioVan.fm

Онлайн

Չինացիներն առաջիկա երկու ամիսներին առանց վիզայի Հայաստան գալ չեն կարող․ մուտքի վիզայի ազատ ռեժիմը կասեցվեց

2020-01-31 17:54 , Политика, 925

Չինացիներն առաջիկա երկու ամիսներին առանց վիզայի Հայաստան գալ չեն կարող․ մուտքի վիզայի ազատ ռեժիմը կասեցվեց

Հայաստանը 2 մասով դադարեցնում է մուտքի վիզայի ազատ ռեժիմը Չինաստանի քաղաքացիների համար։

«Հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ 2020թ. փետրվարի 1-ից մինչ մարտի 31-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի գործող ազատ ռեժիմը կասեցվում է»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքների համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ավինյանը։

Վերջին տվայլների համաձայն՝ Չինաստանում հայտնաբերված նոր կորոնավիրուսից 213 մարդ է մահացել, ախտահարվածների թիվը գերազանցում է9000-ը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման Միջգերատեսչական հանձնաժողովի այսօր գումարած անդրանիկ նիստում քննարկվել է Չինաստանի հետ մուտքի վիզայի ազատ ռեժիմի ժամանակավոր կասեցման նպատակահարմարության հարցը:

Հիշեցնենք՝ հայերը և չինացիները միմյանց երկրների տարածք մուտք գործելիս դուրս գալիս կամ տարանցիկ երթևեկելիս մուտքի արտոնագրի պահանջից ազատվել են այս տարվա հունվարի 19-ից։

Лента

Рекомендуем посмотреть