ԵԽԽՎ-ում Ադրբեջանին փռեցին ասֆալտին, ծեփեցին պատերին՝ հիշելով խավիարից մինչև կոռուպցիոն լվացքատուն․ Նաիրա Զոհրաբյան - RadioVan.fm

Онлайн

ԵԽԽՎ-ում Ադրբեջանին փռեցին ասֆալտին, ծեփեցին պատերին՝ հիշելով խավիարից մինչև կոռուպցիոն լվացքատուն․ Նաիրա Զոհրաբյան

2020-01-31 14:27 , Политика, 1306

ԵԽԽՎ-ում Ադրբեջանին փռեցին ասֆալտին, ծեփեցին պատերին՝ հիշելով խավիարից մինչև կոռուպցիոն լվացքատուն․ Նաիրա Զոհրաբյան

Ստրասբուրգում Ադրբեջանին ուղղակիորեն փռեցին ասֆալտին, ծեփեցին պատերին՝ հիշելով խավիարից մինչև ադրբեջանական կոռուպցիոն լվացքատուն։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների թեմայով զեկույցի ընդունմանը։

«Ադրբեջանցի Սամեդը մի լալահառաչ շոու կազմակերպեց, թե ինչ իրավունքով են հայ պատգամավորները ընդհանրապես խոսում եւ ո՞վ է Եվրոպայի խորհուրդը, որ քննարկի Ադրբեջանին։ Շոուն, սակայն, փառահեղորեն տապալվեց, Ադրբեջանին ուղղակիորեն փռեցին ասֆալտին, ծեփեցին պատերին՝ հիշելով խավիարից մինչեւ ադրբեջանական կոռուպցիոն լվացքատուն, վերջում էլ ձայների առավելագույն մեծամասնությամբ ընդունելով քաղբանտարկյալների մասով բանաձեւը։

Առաջին անգամ վերջին շատ երկար տարիների ընթացքում Ադրբեջանին չհաջողվեց տապալել քաղաքական բանտարկյալների թեմայով զեկույցը։ Ադրբեջանական խավիարը, գոնե այս պահին, Եվրոպայի խորհրդում դադարել է գործոն լինելուց։

Եւ դա փաստ է»,- եզրափակել է գրառումը պատգամավոր Նարիրա Զոհրաբյանը։

Նշենք՝ երեկ՝ հունվարի 30-ին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ձայների մեծամասնությամբ ՝ 82 կողմ, 28 դեմ հարաբերակցությամբ, ընդունել է Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրի մասին բանաձևը, որի նախագիծը կազմվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին իսլանդացի պատգամավոր Թորհիլդուր Սուննա Էվարսդոտտիրի զեկույցի հիման վրա:

Ինչպես տեղեկանում ենք ԵԽԽՎ պաշտոնական կայքից՝ ընդունված բանաձևով կոչ է արվում Ադրբեջանի կառավարությանն ապահովել, որ ենթադրյալ քաղբանտարկյալների, որոնց թիվը, ըստ ադրբեջանցի իրավապաշտպանների 120-160-ն է, ցուցակները վերանայվեն «անկախ և անկողմնակալ մարմնի» կողմից։

Лента

Рекомендуем посмотреть