Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովը առաջին նիստն է գումարել - RadioVan.fm

Онлайн

Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովը առաջին նիստն է գումարել

2020-01-31 12:58 , Общество, 1550

Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովը առաջին նիստն է գումարել

Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման Միջգերատեսչական հանձնաժողովն այսօր առաջին նիստն է հրավիրել։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է հանձնաժողովի անդամ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նշենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախօրեին ստորագրած որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքների համակարգման նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով:

Հանձնաժողովը նախագահում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Նա, որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում, վարչապետին պետք է ներկայացնի ամփոփ տեղեկատվություն առկա իրավիճակի և իրականացվող աշխատանքների վերաբերյալ:


Նշենք՝ Միջգերատեսչական հանձնաժողովի կազմում են ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Սամվել Հայրապետյանը, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցևը, ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ծրագրերի համակարգող Զարուհի Բեգլարյանը։

Лента

Рекомендуем посмотреть