Այսօր, տեղական ժամանակով ժամը 07:14-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 03:14-ին), ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Սպիտակ քաղաքից 10 կմ հարավ-արևելք գրանցվելէ 2.2 մագնիտուդով երկրաշարժ: Օջախի խորությունը10 կմ։
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից նշում են, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: