Քաղավիացիայի կոմիտեն «RyanAir»-ի ղեկավարությանը տեղեկացրել է Միլան-Երևան չվերթի ընթացքում առաջացած խնդիրների մասին - RadioVan.fm

Онлайн

Քաղավիացիայի կոմիտեն «RyanAir»-ի ղեկավարությանը տեղեկացրել է Միլան-Երևան չվերթի ընթացքում առաջացած խնդիրների մասին

2020-01-29 18:19 , Общество, 1318

Քաղավիացիայի կոմիտեն «RyanAir»-ի ղեկավարությանը տեղեկացրել է Միլան-Երևան չվերթի ընթացքում առաջացած խնդիրների մասին

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իրազեկված է «RyanAir» ավիաընկերության հունվարի 28-ի Միլան-Երևան FR4456 չվերթի ընթացքում առաջացած խնդիրների մասին՝ կապված որոշ ուղևորների չփոխադրման հետ:

Այդ մասին հայտնում են քաղաքավիացիայի կոմիտեից՝ նշելով, որ միաժամանակ այդ խնդրի վերաբերյալ տեղեկացվել է «RyanAir» ավիաընկերության ղեկավարությանը:

«Ձեր իրավունքների մասին հստակ տեղեկություն կարող եք գտնել ԵՄ կանոնադրության փաստաթղթից՝ հատուկ ուշադրություն դարձնելով 1-9-ը հոդվածներին: ԵՄ կանոնադրությանը կարող եք ծանոթանալ հետևյալ կայքից https://eur-lex.europa.eu/resource.html…

Խնդիրների դեպքում կարող եք նաև դիմել “ՓԱՍԵՆՋԵՐ.ԷՅԵՄ” ՍՊԸ-ին /PASSENGER.AM/ ձեր իրավունքները պաշտպանելու համար»,-նված է տարածած հաղորդագրությունում:

Նշենք՝ նախօրեին «RyanAir» իռլանդական բյուջետային ավիաընկերության անկազմակերպ գործելաոճի հետևանքով՝ Միլան-Երևան FR4456 չվերթի մի քանի տասնյակ ուղևորների մերժվել է ինքնաթիռ նստեցման/գրանցման հարցում։


Лента

Рекомендуем посмотреть