Քաղաքացու տոյոտան հրկիզելու, նրա բնակարանից գողություն կատարելու փաստով երեք անձի մեղադրանք է առաջադրվել - RadioVan.fm

Онлайн

Քաղաքացու տոյոտան հրկիզելու, նրա բնակարանից գողություն կատարելու փաստով երեք անձի մեղադրանք է առաջադրվել

2020-01-29 18:15 , Право, 1468

Քաղաքացու տոյոտան հրկիզելու, նրա բնակարանից գողություն կատարելու փաստով երեք անձի մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է Երևանի բնակչի բնակարանից գողություն կատարելու, ինչպես նաև վերջինիս ավտոմեքենան դիտավորությամբ ոչնչացնելու դեպքը: Մեղադրանք է առաջադրվել երեք անձի:

Քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր Երևան քաղաքի բնակիչներ են՝ ծնված 1993, 1996 և 1995թթ.:

«Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1993թ.,ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու հարցի շուրջ նախնական համաձայնության գալով նույն քաղաքի ևս երկու բնակչի հետ՝ ծնված 1996 և 1995թթ.,2019 թվականի օգոստոսի 7-ին՝ ժամը 02:00-ից մինչև 05:00-ն ընկած ժամանակահատվածում,պատուհանը կոտրելու եղանակով ապօրինի մուտք է գործել Երևան քաղաքի Չեխովի փողոցում գտնվող բնակարաններից մեկի նկուղ, այնուհետև՝ նշված բնակարան և հափշտակել տարբեր տեսակի թանկարժեք իրեր:

Բացի այդ, 26-ամյա երիտասարդը, նշված բնակարանի խոհանոցի սեղանից վերցրել է «Տոյոտա Յարիս» մակնիշի ավտոմեքենայի բանալին, որը կայանված է եղել շենքի հետնամասում, դուրս է եկել բնակարանից, և վերը նշված երկու երիտասարդների հետ նախնական համաձայնությամբ, առանց հափշտակելու նպատակի տիրանալով նշված ավտոմեքենային, տեղափոխել Կոտայքի մարզում գտնվող կամրջի տակ, որտեղ հրկիզման եղանակով դիտավորությամբ ոչնչացրելէ այն՝ ընդհանուր առմամբ պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 18.018.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ: 26-ամյա երիտասարդի բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է գործարանային արտադրության, 7,62մմ /7,62x39/ տրամաչափի՝ ռազմամթերք հանդիսացող մեկ հատ մարտական փամփուշտ: Դեպքի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ, որը միացվել է վերը նշված դեպքերի առթիվ քննվող քրեական գործին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 26-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 1.1 կետերով, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: 23 և 24-ամյա երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 1.1 կետերով, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է»,-մանրամասնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Лента

Рекомендуем посмотреть