Ովքե՞ր կբարեփոխեն ՀՀ Սահմանադրությունը՝ կհրապարակվի հունվարի 29-ին - RadioVan.fm

Онлайн

Ովքե՞ր կբարեփոխեն ՀՀ Սահմանադրությունը՝ կհրապարակվի հունվարի 29-ին

2020-01-27 14:21 , Политика, 1272

Ովքե՞ր կբարեփոխեն ՀՀ Սահմանադրությունը՝ կհրապարակվի հունվարի 29-ին

ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ Արդարադատության նախարարությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կառավարության 2020 թվականի հունվարի 23-ի «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» N 42-Ն որոշմամբ 2020 թվականի հունվարի 27-ի աշխատանքային օրը տեղափոխվել է 2020 թվականի փետրվարի 1-ը՝ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների ընտրության արդյունքների մասին տեղեկատվությունը նախարարության պաշտոնական կայքում կհրապարակվի առաջիկա շաբաթվա առաջին աշխատանքային օրը` ս.թ. հունվարի 29-ին։

Նշենք՝ օրեր առաջ հայտնի դարձավ, որ մեկնարկել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստեղծման գործընթացը, հունվարի 13-ին ՀՀ արդարադատության նախարարությունը տեղեկացրեց հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար թեկնածության հայտերի ընդունման մասին, որի ժամկետն ավարտվել է հունվարի 23-ին: Հայտնի է, որ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում ընդգրկվելու համար հայտ է ներկայացրել ՀՀ արդարադատության նախկին նախարար, Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։

Թե որն է լինելու բարեփոխումների բովանդակությունը՝ դեռևս հայտնի չէ, պարզ է միայն այն, որ վերադարձ կառավարման կիսանախագահական համակարգին՝ չի լինելու։ Հունվարի 25-ին Կապանում կայացած մամլո ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կիսանախագահական կառավարման համակարգը համարում է Հայաստանը ձախողած համակարգ, և կարծում է, որ դա պետք է բացառել:

«Իմ մոտեցումը հետևյալն է՝ կիսանախագահական համակարգը Հայաստանի 3-րդ հանրապետության ողջ ընթացքում մեր երկիրը ձախողած կառավարման համակարգ է: Եվ դա գործնականում մենք բոլորս տեսել ենք, դա ապացուցվել է: Այն ձախողված և Հայաստանը ձախողած կառավարման համակարգ է: Հեղափոխության հաջորդ օրից եղել են մարդիկ, ովքեր ինձ ասում էին՝ կիսանախագահական համակարգը պետք էարագ վերականգնել և ինձ բացատրում էին, թե հին համակարգում լավ էր, նախագահ կար, վարչապետ կար, փաստացի բոլոր լծակները նախագահի ձեռքին էին, պատասխանատվությունը վարչապետի ձեռքին էր, և հենց որ խնդիր էր առաջանում, նախագահը շատ հաջող պատասխանատվությունը դնում էր վարչապետի վրա, նրան գործից ազատում էր, և բուֆեր էր առաջանում։ Այս դեպքում, ասում էին, ամբողջ պատասխանատվությունը վարչապետի՝ տվյալ դեպքում իմ վրա է, արագ պետք է փոխել: Ես ասում էի, որ կարծում եմ, որ պետության իրական լիդերը, և ես անձամբ երբեք իմ պատասխանատվությունը ուրիշի վրա չեմ գցի: Առաջինը՝ մեր երկրի ձախողումները եկել են այդ անպատասխանատվությունից: Կիսանախագահական կառավարման համակարգը անպատասխանատու կառավարման համակարգ է, դա Հայաստանի համար պետք է բացառել»,-ասել է վարչապետը՝ շեշտելով, որ «կիսա» որևէ» բան չպետք է ունենանք՝ կամ պետք է ունենանք ամբողջական խորհրդարանական կառավարման համակարգ, կամ ամբողջական նախագահական կառավարման համակարգ:

Սահմանադրական փոփոխությունների հիմնական նպատակը պետք է լինի դատական համակարգի համապատասխանեցումը այսօրվա քաղաքական իրողություններին՝ միաժամանակ հավելել է վարչապետը՝ պարզաբանելով, որ նկատի ունի ժողովրդի իշխանությունը, ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը:

Лента

Рекомендуем посмотреть