ՀՀ Կենտրոնական բանկի կողմից 2018-ին թողարկված «Երեւան-2800» արծաթե հուշադրամը Ռուսաստանում անցկացված «Դրամների համաստեղությունը-2019» 13-րդ միջազգային մրցույթում զբաղեցրել է 3-րդ տեղը՝ «Տարվա հուշադրամը» անվանակարգում։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ «Դրամների համաստեղությունը-2019» մրցույթին մասնակցելու հայտով դիմել է 33 կազմակերպություն 22 երկրից՝ ներկայացնելով 2018-ին թողարկված ավելի քան 220 հուշադրամ։
Հուշադրամները գնահատվել են միջազգային ժյուրիի քվեարկությամբ: