Նոր կորոնավիրուսից մահացածների թիվը հասավ 26-ի, ԱՀԿ-ն արտակարգ իրավիճակ չի հայտարարել - RadioVan.fm

Онлайн

Նոր կորոնավիրուսից մահացածների թիվը հասավ 26-ի, ԱՀԿ-ն արտակարգ իրավիճակ չի հայտարարել

2020-01-24 18:14 , Мир, 1735

Նոր կորոնավիրուսից մահացածների թիվը հասավ 26-ի, ԱՀԿ-ն արտակարգ իրավիճակ չի հայտարարել

Չինաստանում նոր կորոնավիրուսի (2019-nCoV) ի հայտ գալու հետ կապված համաճարակային իրավիճակը Չինաստանում լարված է, երկրում արձանագրվել է շուրջ 900 դեպք՝ 26 մահվան ելքով, 34 դեպքում հիվանդները բուժվել են: Դեպքեր են արձանագրվել նաև Ճապոնիայում, Թայլանդում, Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում. բոլորը Չինաստանից բերովի:

Այդ մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ ընդգծելով, որ հունվարի 23-ի դրությամբ Առողջապահության համաշարհային կազմակերպությունը (ԱՀԿ) չի հայտարարել «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ», քանի որ դեպքերն ըստ կլինիկական բնորոշման «մեղմ» են, տեղայնացման աշխատանքներն արդյունավետ են, և արտակարգ իրավիճակը դիտվում է միայն Չինաստանում։ Նոր մոտեցում է ցուցաբերվել վարակի փոխանցմանը՝ գիտականորեն ապացուցվել է, որ փոխանցման գործոն հիմնականում դարձել են թեթև նախուտեստները, մասնավորապես՝ ծովամթերքից և օձից պատրաստված։

Առողջապահության համաշարհային կազմակերպությունը հիվանդությունն անվանվել է «2019թ. նոր կորոնավիրուս» (2019-nCoV):

Չհիվանդանալու և դեպքերի ներկրումը Հայաստանի Հանրապետություն կանխելու համար՝ առողջապահության նախարարությունը հորդորում է.

-միջազգային ուղևորություններ ծրագրելիս` հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը,

-եթե գտնվում եք Չինաստանում, հատկապես՝ Ուհան կամ հարակից քաղաքներում, ապա

խուսափե´ք կամ բացառե՛ք կենդանական (հատկապես՝ ծովամթերքի) շուկաներ այցելելուց,

օգտագործե´ք միայն լավ եփված սնունդ, շշալցված ջուր,

-խուսափե´ք շնչառական վարակներով հիվանդների հետ սերտ շփումից,

-մի այցելե´ք կենդանաբանական այգիներ կամ մի մասնակցե´ք մշակութային միջոցառումների, որտեղ ներգրավված են կենդանիներ,

-օգտագործե´ք անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ),

-լվացե´ք ձեռքերը դրսից տուն գալիս և սնունդ ընդունելուց առաջ,

-գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմե´ք բժշկի, մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,

-եթե վերադարձել եք Չինաստանից և ձեզ մոտ առկա են գրիպանման հիվանդություններին բնորոշ ախտանշաններ, ապա դիմե´ք բժշկական օգնության՝ նշելով ճամփորդության մասին:

Лента

Рекомендуем посмотреть