Բռնության որևէ դրսևորում անընդունելի է․ Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

Բռնության որևէ դրսևորում անընդունելի է․ Փաշինյան

2020-01-23 16:28 , Политика, 1312

Բռնության որևէ դրսևորում անընդունելի է․ Փաշինյան

Րոպեներ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անընդունելի համարելով բռնության որևէ դրսևորում։

«Բռնության որևէ դրսևորում, որևէ պատճառով կամ հիմնավորմամբ՝ անընդունելի է։

Ո՛չ բռնությանը: Հայաստանն առանց բռնության»,-գրել է նա։

Հիշեցնենք՝ այսօր, ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա։ Ինչպես հայտնել էին ոստիկանությունից՝ «անմիջապես դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր, կատարվում են անհետաձգելի աշխատանքներ, ընթանում են բանակցություններ»։

Նշենք՝ «Էրեբունի Պլազա»-ում են տեղակայված են մի շարք գրասենյակներ, այդ թվում՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը, «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը։

Лента

Рекомендуем посмотреть