Նախարար Բադասյանը՝ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին - RadioVan.fm

Онлайн

Նախարար Բադասյանը՝ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին

2020-01-22 17:44 , Политика, 1097

Նախարար Բադասյանը՝ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին

«Դեռևս սահմաններ փակելու, կամ ուղևորահոսքեր սահմանափակելու կարիք չունենք»,-Ազգային ժողովում մեկնարկած ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ արձագանքելով պատգամավոր Միքայել Զոլյանի՝ Չինաստանում տարածված կորոնավիրուսի վերաբերյալ հարցին՝ վստահեցրեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա ընդգծել է, որ խորությամբ տեղյակ են Չինաստանում տեղի ունեցող իրադարձություններին, ինտենսիվ քննարկումներ և հետազոտություններ են ընթանում միջազգային մակարդակով, մի քանի ժամ առաջ ԱՀԿ-ում ավարտվել է արտակարգ ռեժիմով հավաքը, որպեսզի որոշեն, թե աշխարհն ինչպես է արձագանգելու այս նոր մարտահրավերին:

«Մեր մասով կարող եմ ասել, որ տեղի է ունենում սահմաններին ժամանող ուղևորների ջերմաչափում, ինչպես սովորաբար տեղի է ունենում: Այս պահին արձանագրված դեպքեր չունենք։ Դեպքերի զարգացմանը զուգընթաց մենք, եթե կարիք լինի որևէ միջոցառում ձեռնարկել Հայաստանում, կձեռնարկենք, և եթե կարիք լինի՝ կոչ անել քաղաքացիներին ինչ-որ տեսակի վարքագիծ դրսևորել, դրա մասին էլ կհայտնենք»,-ասաց Արսեն Թորոսյանը:

Հարցուպատասխանի ժամանակ անդրադարձ կատարվեց նաև նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին։ Պատգամավորի հարցին, թե որքանո՞վ են հավաստի Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման մասին տեղեկությունները՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց․ «Իհարկե՝ մեր տիրույթում չի եղել, առավելապես իրավապահ մարմինների տիրույթում, և նման որոշում է կայացվել, որ նման դեպքում կալանքի հետագա կրումը, ազատությունից զրկված վիճակը չի կարող որևէ նպատակ հետապնդել»,- ասաց նախարարը:

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։

Лента

Рекомендуем посмотреть