ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայությունը պետք է տիրապետի արշավախմբերի և լեռնագնացների երթուղիների մասին տեղեկատվությանը, ինչպես նաև թվային քարտեզներով աշխատելու հմտություններին:
Այդ մասին հանձնարարականը տրվել է Փրկարար ծառայության այսօր կայացած տարվա առաջին խորհրդակցությանը, որը վարել է ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:
Նա, միաժամանակ, ընդգծել է անձնակազմի ուսուցման կազմակերպման հարցում «սովորենք և սովորեցնենք» սկզբունքով աշխատելու անհրաժեշտությունը։