Փաստաթղթերի պատճենները չտրամադրեք ոչ իրավասու անձանց, այդ թվում՝ սոց․ ցանցերով․ անձնագրայինի պետը՝ միջադեպի օրինակով - RadioVan.fm

Онлайн

Փաստաթղթերի պատճենները չտրամադրեք ոչ իրավասու անձանց, այդ թվում՝ սոց․ ցանցերով․ անձնագրայինի պետը՝ միջադեպի օրինակով

2020-01-10 15:45 , Общество, 2782

Փաստաթղթերի պատճենները չտրամադրեք ոչ իրավասու անձանց, այդ թվում՝ սոց․ ցանցերով․ անձնագրայինի պետը՝ միջադեպի օրինակով

ՀՀ անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը հանդես է եկել քաղաքացիներին ուղղված՝ փաստաթղթղերի պատճենների տրամադրման առումով ուշադիր լինելու հորդորով։

«Այսօր ինձ դիմել է քաղաքացի, ով ներկայացրեց մի միջադեպ, որի պատճառով շատ անձինք միամտության արդյունքում կարող են խարդախության զոհ դառնալ։

Սոցիալական ցանցով ինչ որ անհայտ անձ (որը հետագայում է պարզվել) հանդես գալով ԱՄՆ բնակվող իր ընկերոջ տվյալներով, խնդրել է ուղարկել անձնագրի պատճենը, հաշվառման էջով, իբր բանկով գումար ուղարկելու նպատակով, որպեսզի փոխանցի բանակում ծառայող իր որդուն։

Անձնագրի պատճենը պահանջող անձը խնդրել է այն լուսանկարել նաև այնպես, որ անձնագրի տերը նույնպես երևա պատկերում, փաստաթուղթը ձեռքին պահած։

Այնուհետև լուսանկարները ստացած, որպես ընկեր ներկայացած անձը ապաակտիվացրել է իր ֆեյսբուքյան էջը։

Խնդրում ենք անհատական տվյալների, այդ թվում նաև փաստաթղթղերի պատճենների տրամադրման առումով լինել ուշադիր և երբևէ դրանք չտրամադրել ոչ իրավասու անձանց, այդ թվում նաև սոցիալական ցանցերի միջոցով»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Բիչախչյանը։

Лента

Рекомендуем посмотреть