Իրենց նորածիններին կորցրած մայրերը պահանջում են կալանավորել մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանին - RadioVan.fm

Онлайн

Իրենց նորածիններին կորցրած մայրերը պահանջում են կալանավորել մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանին

2020-01-10 14:43 , Общество, 1697

Իրենց նորածիններին կորցրած մայրերը պահանջում են կալանավորել մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանին

Ապօրինի որդեգրումների հետևանքով իրենց նորածիններին կորցրած մայրերը մեղավորներին պարժելու պահանջով այսօր վաղ առավոտից հավաքվել են Գլխավոր դատախազության շենքի առջև։ Նրան պահանջում են, մասնավորապես, կալանավորել «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին։

Տարբեր տարիներին ծննդաբերած կանայք համոզված են, որ իրենց երեխաները չեն մահացել, ինչպես հայտնել են իրենց բժիշկները, պնդում են՝ իրենց երեխաներն էլ ապօրինի կերպով որդեգրվել են։

Հիշեցնենք, Ռազմիկ Աբրահամյանը, և ևս 4 հոգի, որպես մեղադրյալ են ներգրավված 3 տասնյակից ավելի նորածինների սխալ բժշկական ախտորոշումներով ծնողներից «խլելու» և իտալացիների որդեգրման տալու փաստի առիթով հարուցված քրեական գործի շրջանակում։

Դատախազությունը երեկ հայտարարեց, որ նախորդ տարվա վերջին վերաքննիչ բողոք է տարվել նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ:

Հանրապետական ծննդատանը նախորդ տարի ծննդաբերած, սակայն մինչ օրս երեխային չտեսած Հայկուհի Խաչատրյանն այսօր դատախազության շենքի առջև լրագրողների հետ զրույցում նշել է, որ այդ առնչությամբ մոտ 500 փաստ են ներկայացրել, սակայն իրենց ասում են փաստեր չկան։

«Դրա համար մենք՝ քայլող, կենդանի փաստերս, եկել ենք այստեղ։ Եկել ենք հասկանալու, թե ինչու նա չի կալանավորվում»,-ասել է Խաչատրյանը, ով պնդում է, որ այդ կենտրոնում ծննդաբերելուց հետո իր երեխան չի մահացել, որևէ ապացույց այդ առումով չկա։ Կնոջ համոզմամբ, ով հիմա փաստահավաքությամբ է զբաղվում, իր երեխային գողացել են։

Ասում է՝ «իբր մահացած, բայց իրականում անհետացած» բոլոր նորածինների ծնողներին առաջարկել են 1 մլն դրամ։ «Դա կաշառք է եղել լռելու համար։ Ձեռագիրը գրեթե բոլոր դեպքերում նույնն է»,-հավելել է Հայկուհի Խաչատրյանը։

Лента

Рекомендуем посмотреть