Հինգհարկանի ռեստորան են կառուցում ոսկեջրած աթոռներով, բայց երբ զուգարանի դուռն ես բացում՝ թվում է՝ աղետյալ շրջանում ես․ Փաշինյանը՝ «քաղաքակրթական» խնդրի մասին - RadioVan.fm

Онлайн

Հինգհարկանի ռեստորան են կառուցում ոսկեջրած աթոռներով, բայց երբ զուգարանի դուռն ես բացում՝ թվում է՝ աղետյալ շրջանում ես․ Փաշինյանը՝ «քաղաքակրթական» խնդրի մասին

2020-01-09 17:10 , Политика, 1029

Հինգհարկանի ռեստորան են կառուցում ոսկեջրած աթոռներով, բայց երբ զուգարանի դուռն ես բացում՝ թվում է՝ աղետյալ շրջանում ես․ Փաշինյանը՝ «քաղաքակրթական» խնդրի մասին

«Գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ ՀՀ-ում, որքան էլ զավեշտալի հնչի, որ մենք այս հարթակում ստիպված ենք էդպիսի հարցեր քննարկել, ամենամեծ պրոբլեմներից մեկը վերաբերում է զուգարանների խնդրին, ընդհանրապես սա քաղաքակրթական խնդիր է, երբ տեսնում ես, որ որևէ տեղ բացված է հինգհարկանի ռեստորան, որտեղ աթոռները ոսկեջրած են և այլն, բայց երբ որ զուգարանի դուռը բացում, ներս ես մտնում, քեզ թվում է, թե աղետյալ մի հատ ինչ-որ շրջանում ես գտնվում»,-այդ մասին այսօր կառավարության նիստի մեկնարկին օրակարգային հարցերի քննարկումից առաջ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով երկրում առկա խնդիրների մասին։

Փաշինյանն այնուհետ հետաքրքրվել է, թե արդյո՞ք գոյություն ունեն ստանդարտներ։

«Ստանդարտներ կան, Առողջապահության նախարարի հետ նախաձեռնել ենք դրանց փոփոխություններ, որպեսզի համապատասխանեցնենք ժամանակակից պահանջներին, առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կհաստատվեն նորմերը»,-ի պատասխան տեղեկացրել է Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը։

Փաշինյանն այդ համատեքստում ընդգծել է քաղաքաշինական նորմերի կարևորության մասին՝ ընդգծելով, որ չի կարելի կառուցել 500 հազար դոլարանոց շինություն, ռեստորան, սակայն 50 դոլար ավել չծախսել պատշաճ սանհանգույց ունենալու համար:

«Շատ համբերատար աշխատել ենք, բայց եկել է այն փուլը, երբ մենք պետք է պարտադրանքի լեզվով խոսենք»,-ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։

Лента

Рекомендуем посмотреть