16-ամյա աղջկան խեղդամահ անողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել - RadioVan.fm

Онлайн

16-ամյա աղջկան խեղդամահ անողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

2020-01-08 17:31 , Право, 1831

16-ամյա աղջկան խեղդամահ անողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Հունվարի 5-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնի բնակարաններից մեկում 16-ամյա աղջկան սպանելու համար Ռաֆայել Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն, որը կատարվել է շահադիտական դրդումներով), նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

Հիշեցնենք, որ հունվարի 5-ին’ ժամը 23:10-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 15 շենքի բնակարաններից մեկում երիտասարդ աղջկա դի կա։ Ահազանգով մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզեցին, որ բնակարանում վարձակալական հիմունքներով բնակվող 16-ամյա աղջկա պարանոցի շրջանում բռնության հետքեր կան։ Դեպքի առթիվ քրեական գործհարուցվեց սպանության հատկանիշներով։ Առանձնապես ծանր հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու ուղղությամբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության ու Կենտրոնական բաժինների ծառայողները ձեռնարկեցին համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ թարմ հետքերով բացահայտելով սպանությունը։

Ծավալուն աշխատանքի արդյունքում պարզվեց հանցագործությունը կատարած անձի ինքնությունը։ Հունվարի 6-ին ոստիկանության և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները Երևանի բնակիչ, 26-ամյա երիտասարդին մայրաքաղաքի Աբովյան փողոցում հայտնաբերեցին ու կասկածանքով բերման ենթարկեցին ոստիկանության Կենտրոնական բաժին։

Երիտասարդը ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվեց։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին սպանված աղջկա պլանշետն ու դանակ։ Նշանակվել են դատաբժշկական, կենսաբանական, գենետիկական և այլ փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ Ռաֆայել Սուքիասյանը պաշտպանության նախարարությունում որևէ պաշտոն կամ հաստիք չի ունեցել, ինչպես շրջանառվում էր մամուլում, նա, ընդամենը, ՀՀ ՊՆ զորամասերից մեկի կապի ստորաբաժանումում եղել է հեռախոսավարի օգնական՝ գծալարային կապի վրա, «կոպիտ ասած՝ լար հավաքող»։

Лента

Рекомендуем посмотреть