Վարակիչ հիվանդության կասկածով 18 անձ է Վրաստանից մուտք գործել Հայաստան․ պոլիկլինիկաները տեղեկացվել են - RadioVan.fm

Онлайн

Վարակիչ հիվանդության կասկածով 18 անձ է Վրաստանից մուտք գործել Հայաստան․ պոլիկլինիկաները տեղեկացվել են

2020-01-08 17:13 , Общество, 1325

Վարակիչ հիվանդության կասկածով 18 անձ է Վրաստանից մուտք գործել Հայաստան․ պոլիկլինիկաները տեղեկացվել են

Ելնելով հանգստի շրջանում երկրից մեկնողների ու երկիր ժամանողների մեծ հոսքից՝ սահմանային հսկիչ կետերում, հատկապես դեպի Վրաստան մուտք ու ելքը հսկող Բագրատաշենի, Բավրայի, Այրում-Ջիլիզայի և Գոգավան-Պրիվոլնոյեի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում ուժեցված հսկողություն է իրականացվել երկիր ժամանողների հանդեպ՝ ուշադրության առնելով վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական նշանները և ավտոմատ ջերմաչափում կատարելով։ Այդ մասին հայտնում են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից։

«Հսկողության ընթացքում ավտոմատ ջերմաչափման արդյունքում պետական սահմանի անցման կետերում գրանցվել է վարակիչ հիվանդության կասկածով մի քանի անձանց մուտքը երկիր․ բոլորն էլ ժամանել են Վրաստանից։

ԱԱՏՄ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի համաճարակաբանները Բավրայի, Բագրատաշենի եւ Այրում- Ջիլիզայի սահմանային բժշկասանիտարական հսկման կետերում 18 անձի մոտ արձանագրել են բարձր ջերմության առկայություն, որոնցից երկուսի մոտ դա ուղեկցվել է նաեւ անհայտ ցանավորմամբ, մեկի մոտ արձանագրվել է ցան՝ առանց ջերմության։ Նշված քաղաքացիներից մեկի մոտ առկա է եղել տենդ, փսխում, ցավ՝ որովայնի եւ կոկորդի շրջանում։

Իսկ «Զվարթնոց» օդանավակայանի հսկիչ կետից դիտարկման արդյունքում Դուբայ-Երեւան չվերթի մեկ ուղեւոր օդանավակայանի ժամանման սրահից դուրս է բերվել արտահերթ՝ այլ ուղեւորների եւ օդանավակայանի աշխատակիցների հետ շփումը նվազեցնելու նպատակով։

Տվյալ անձանց առողջական վիճակի մասին տեղեկացվել է համապատասխան տարածքային պոլիկլինիկաներին՝ նրանց հետագա վիճակը հսկողության տակ պահելու նկատառմամբ»,-մանրամասնում են տեսչական մարմնից։

Лента

Рекомендуем посмотреть