Պայմանագրային զինծառայողը «ինքն իրեն մահացու հրազենային վիրավորում է պատճառել»․ հարուցվել է քրեական գործ - RadioVan.fm

Онлайн

Պայմանագրային զինծառայողը «ինքն իրեն մահացու հրազենային վիրավորում է պատճառել»․ հարուցվել է քրեական գործ

2020-01-08 17:09 , Право, 1462

Պայմանագրային զինծառայողը  «ինքն իրեն մահացու հրազենային վիրավորում է պատճառել»․ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ հունվարի 6-ին ժամը 15-ի սահմաններում Հայաստանի պաշտպանության նախարարության N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պայմանագրային զինծառայող Գեղամ Վիկտորի Խաչատրյանը, «իրեն կցված գնդացրից կրակոց կատարելով, ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում»։

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը), կատարվում է նախաքննություն:

Նշվում է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար։

Лента

Рекомендуем посмотреть