ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով - RadioVan.fm

Онлайн

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով

2019-12-27 16:40 , Право, 1697

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով

Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով։

Նշենք՝ այսօր առավոտից Հրայր Թովմասյանը ՍԴ-ում հարցաքննվում էր ՀՔԾ քննիչների կողմից, այդ ընթացքում Սահմանադրական դատարանի դիմաց հավաքվել էին Հրայր Թովմասյանի աջակիցները։

«Այսօր ականատես կլինենք հերթական բեմականացման հաջորդ արարի»,- լրագրողների հետ զրույցում ասել է արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ նշելով, որ այսկեպր փորձում են Հրայր Թովմասյանին որևէ ձև մեկուսացնել:

Քր. Օր-ի 308 հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով»։

Հրայր Թովմասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Այս մասին լրագրողների հետ զրույցում անձամբ հայտնել է ՍԴ նախագահը։

Лента

Рекомендуем посмотреть