Ծանրամարտիկների համար 2019-ը աննախադեպ էր նվաճած մեդալների քանակով:
Լրագրողների հետ զրույցում նման հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանի ծանրամարտի ընտրանու գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:
«Անցնող տարում ծանրորդները, ընդհանուր առմամբ, 118 մեդալ են նվաճել: Մինչ այս նման արդյունք չի եղել և առաջիկայում էլ դժվար կրկնվի»,-շեշտեց մարզիչը:
Ալավերդյանի խոսքով` իրենք հաջորդ տարին կմեկնարկեն Հայաստանի առաջնությամբ: