Կառուցապատողները կպարտավորվեն ապահովել հետիոտնի անվտանգ տեղաշարժը - RadioVan.fm

Онлайн

Կառուցապատողները կպարտավորվեն ապահովել հետիոտնի անվտանգ տեղաշարժը

2019-12-25 18:08 , Общество, 1242

Կառուցապատողները կպարտավորվեն ապահովել հետիոտնի անվտանգ տեղաշարժը

Երևանում կառուցապատողներն այսուհետ շինարարական հրապարակի կազմակերպման պահից պարտավորված կլինեն հարող փողոցներում ապահովել հետիոտնի անվտանգ տեղաշարժն համար անհրաժեշտ ժամանակավոր հարմարություններ․ Երևանի ավագանին այսօր ընդունել է համապատասխան որոշման նախագիծը։

Ըստ այդմ նաև սահմանվում է, որ անցուղիները պետք է ապահովված լինեն նաև թեքահարթակներով, լուսավորությամբ, փոփոխվելու են նաև շինարարական աղբի հեռացման պահանջները։

«Կառուցապատողները մինչև շինարարական աղբի հեռացումը, որը պետք է կանոնավոր կերպով կազմակերպեն, պարտավոր են այն պահել շինարարական հրապարակում նախատեսված տարածքում՝ ծածկված անթափանց թաղանթներով կամ փակ տարաների մեջ, իսկ եթե շինարարական հրապարակ առկա չէ (օրինակ՝ բազմաբնակարան շենքում բնակարանի վերանորոգման ժամանակ), ապա մինչև հեռացումը շինարարական աղբը պետք է պահվի կառուցապատվող տվյալ վայրում»,-մանրամասնում են քաղաքապետարանից։

Лента

Рекомендуем посмотреть