Երևանում 2020-ին տեղական տուրքը կթանկանա, շինթույլտվություններին առնչվող տեղեկությունն էլ առցանց հասանելի կլինի - RadioVan.fm

Онлайн

Երևանում 2020-ին տեղական տուրքը կթանկանա, շինթույլտվություններին առնչվող տեղեկությունն էլ առցանց հասանելի կլինի

2019-12-25 18:05 , Общество, 1187

Երևանում 2020-ին տեղական տուրքը կթանկանա, շինթույլտվություններին առնչվող տեղեկությունն էլ առցանց հասանելի կլինի

Երևանի ավագանին այսօրվա նիստում Երևան համայնքում տեղական տուրքերի 2020 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին որոշում է ընդունել։

Նախագիծը նախատեսում է շինթույլտվությունների, ինչպես նաև քանդման թույլտվությունների համար տեղական տուրքի բարձրացում։

Քննարկմանը «Լույս» դաշինքի անդամ Անի Խաչատրյանի՝ «Ես ունեմ 200 քմ մակերեսով տուն, ցանկանում եմ տանիքը ձևափոխել։ Դրա համար տուրքը ինչքա՞ն է կազմում» հստակեցնող հարցին քաղաքապետարանի Եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետԱրմեն Հարությունյանը պատասխանել է․

«Նախորդ տարի կպահանջվեր 15 հազար դրամ, փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո՝ 21 հազար դրամ»։

Ըստ նախագծի, Երևանում 2020 թվականին հիմնական շենքերի և շինությունների համար` մինչև 300 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպեu նաև մինչև 200 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող հաuարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համան տեղեկան տուրքը սահմանվում է 105000 /մեկ հարյուր հինգ հազար/ դրամ, ոչ հիմնական շենքերի և շինությունների համար` մինչև 20 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 21000 /քսանմեկ հազար/ դրամ, 20 և ավելի քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 35000 /երեսունհինգ հազար/ դրամ։

Դրույքաչափերին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այս հղմամբ։

Ի դեպ, շուտով քաղաքապետարանի Yerevan.am պաշտոնական կայքում հնարավոր կլինի առանձին բաժնում քարտեզագրված տեսնել քաղաքապետարանի տրամադրած բոլոր շինթույլտվությունները և գործընթացի՝ տվյալ պահին առկա կարգավիճակը։ Այդ մասին տեղեկացնում է քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Բաժնում կլինի կառուցապատման նկարագիրը՝ հասցեն, ծավալները, հարկայնությունը, արտաքին տեսքը, կառուցապատողի կոնտակտային տվյալները եւ այլ տեղեկատվություն: Ավագանու այսօրվա նիստի ընթացքում քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը տեղեկացրեց, որ այս գործիքը քաղաքացիներին հնարավորություն կտա նաեւ՝ ապօրինի կառուցապատման կասկածի դեպքում, Թեժ գիծ զանգելուց առաջ ստուգել կառուցապատման օրինականությունը: Բացի սրանից, բնակարան կամ այլ նորակառույց տարածք ձեռք բերելու ցանկություն ունեցողները կարող են ստուգել, թե որքանով է արժանահավատ այս կամ այն կազմակերպության՝ բնակարանային համալիրների վաճառքի առաջարկը, (որովհետեւ քիչ չեն դեպքերը, երբ համացանցում բնակարանների վաճառքի գովազդ տարածող կազմակերպությունը շինթույլտվություն կամ չունի»,- ասված է հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть