Երևանի գլխավոր տոնածառը ԱՊՀ մասշտաբով ամենաբարձր եղևնիների եռյակում է - RadioVan.fm

Онлайн

Երևանի գլխավոր տոնածառը ԱՊՀ մասշտաբով ամենաբարձր եղևնիների եռյակում է

2019-12-24 14:51 , Общество, 1224

Երևանի գլխավոր տոնածառը ԱՊՀ  մասշտաբով ամենաբարձր եղևնիների եռյակում է

Հայաստանի գլխավոր տոնածառը ԱՊՀ երկրներում 2019-2020 թթ․ տեղադրված ամենաբարձր տոնածառերի շարքում 2-րդ տեղն է զբաղեցնում․ ԱՊՀ երկրների մայրաքաղաքների գլխավոր տոնածառերի բարձրությունն ուսումնասիրել և ներկայացրել է «ՏուրՍտատ» վերլուծական գործակալությունը։

Ըստ հրապարակման՝ ամենաբարձրը Աշխաբադի գլխավոր տոնածառն է, այն ունի 40 մետր բարձրություն, երկրորդը՝ Երևանի Հանրապետության հրապարակում տեղադրված տոնածառն է՝ 37 մետր բարձրությամբ: Եռյակը եզրափակում է Տաշքենդը՝ 36 մետր բարձրություն ունեցող տոնածառով:

Հաջորդը Բաքվի տոնածառն է՝ 34 մետր բարձրությամբ, այնուհետ՝ Մինսկինը (30 մ), Դուշանբեինը (29 մ), Մոսկվայինը (27 մ), Բիշքեկինը (27 մ), Նուր-Սուլթանինը (25 մ) և Քիշինևինը (20 մ):

27 մետր բարձրությամբ 7-րդ հորիզոնականում հայտնված Մոսկվայի Կրեմլի հրապարակում կանգնեցված տոնածառը, ի դեպ, ԱՊՀ մայրաքաղաքներում տեղադրված միակ բնական եղևնին է:

Лента

Рекомендуем посмотреть