Տոնական օրերին ԿԳՄՍ ենթակայության թանգարաններն ու թատրոնները բաց են լինելու․ նախարար Հարությունյանն առաջարկում է այցելել - RadioVan.fm

Онлайн

Տոնական օրերին ԿԳՄՍ ենթակայության թանգարաններն ու թատրոնները բաց են լինելու․ նախարար Հարությունյանն առաջարկում է այցելել

2019-12-24 13:20 , Культура, Шоу бизнес, 1278

Տոնական օրերին ԿԳՄՍ ենթակայության թանգարաններն ու թատրոնները բաց են լինելու․ նախարար Հարությունյանն առաջարկում է այցելել

Մատենադարանի թանգարանային մասնաշենքը կաշխատի 2020 թ.-ի հունվարի 3-ին և 4-ին՝ ժամը 12:00-17:00։ Այդ մասին «Եվս մեկ լավ նորություն» վերտառությամբ գրառմամբ հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն՝ նշելով Ամանորի օրերին ցանկացողները կարող են այցելել Մատենադարան և էքսկուրսիայի մասնակից լինել:

Տոնական օրերին թանգարաններ այցելելու առաջարկով է հանդես եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

«Սիրելի հայրենակիցներ, մենք առաջարկում ենք Ամանորը տոնելու նոր ծրագիր:

Առաջին անգամ տոնական օրերին մեր ենթակայության թանգարաններն ու թատրոնները բացելու են իրենց դռները մեր քաղաքացիների և զբոսաշրջիկների համար: Եթե տարվա ընթացքում ժամանակ չեք ունեցել այցելելու այնտեղ, գնացե՛ք Ձեր երեխաների և հարազատների հետ: Չէ՞ որ Ամանորն ընտանեկան տոն է»,-գրել է նախարարը ֆեյսբուքյան իր էջում՝ առաջարկելով ծանոթանալ թանգարանների և թատրոնների աշխատաժամերին ու խաղացանկերին այս հղմամբ։

Лента

Рекомендуем посмотреть