Փողոցում մսի վաճառքն արգելվել է․ տեսչական մարմինը հորդորում է պահպանել սանիտարահիգիենիկ նորմերը - RadioVan.fm

Онлайн

Փողոցում մսի վաճառքն արգելվել է․ տեսչական մարմինը հորդորում է պահպանել սանիտարահիգիենիկ նորմերը

2019-12-24 13:16 , Общество, 1186

Փողոցում մսի վաճառքն արգելվել է․ տեսչական մարմինը հորդորում է պահպանել սանիտարահիգիենիկ նորմերը

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) մասնագետ-տեսուչները դեկտեմբերի 21-ին և 22-ին շրջայցեր են կատարել ողջ հանրապետությունում՝հատկապես կենդանական ծագման մթերքի փողոցային առևտուրը կանխելու նպատակով:

Տեսչական մարմինից հայտնում են, որ փողոցում, հակասանիտարական պայմաններում վաճառվող մեծ քանակությամբ մսի առուվաճառքն արգելվել է:

«Հաշվի առնելով սննդամթերքի առևտրի նախատոնական աշխուժացումը և, դրանով պայմանավորված, սննդամթերքի անվտանգության խախտումների հաճախակիանալը՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնը և մարզերի տարածքային կենտրոնները կաշխատեն նաևհանգստյան օրերին: Դեկտեմբերի 21-ին և 22-ին, Տեսչական մարմնի մասնագետ-տեսուչները, համագործակցելով տեղեկան ինքնակառավարման մարմինների և ոստիկանության հետ, շրջայցեր են կատարել ողջ հանրապետությունում՝հատկապես կենդանական ծագման մթերքի փողոցային առևտուրը կանխելու նպատակով: Փողոցում, հակասանիտարական պայմաններում վաճառվող մեծ քանակությամբ մսի առուվաճառքն արգելվել է: Շրջայցերը կշարունակվեն մինչև Նոր Տարի: Հորդորում ենք սպառողներին սննդամթերքի անվտանգության, սանիտարահիգիենիկ նորմերի, մթերքիպահման պայմանների, մակնշման ցանկացած խախտում նկատելիս զանգահարել Տեսչական մարմնի թեժ գծին: Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ սահմանված հանգստյան բոլոր 8 օրերին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գիծը՝ 010 206040, շարունակելու է շուրջօրյա աշխատանքը, ահազանգերին ընթացք է տրվելու, տեսուչները կաշխատեն արագ արձագանքման սկզբունքով»,-ասվում է ՍԱՏՄ տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть