20-ամյա երիտասարդը մեղադրվում է անչափահաս աղջկանից ավելի քան 4 մլն դրամի ոսկյա զարդեր շորթելու մեջ - RadioVan.fm

Онлайн

20-ամյա երիտասարդը մեղադրվում է անչափահաս աղջկանից ավելի քան 4 մլն դրամի ոսկյա զարդեր շորթելու մեջ

2019-12-24 13:01 , Право, 1499

20-ամյա երիտասարդը մեղադրվում է անչափահաս աղջկանից ավելի քան 4 մլն դրամի ոսկյա զարդեր շորթելու մեջ

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է անչափահաս աղջկանից առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 20-ամյա երիտասարդին:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես, քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գյումրի քաղաքի բնակիչը՝ ծնված 1999 թվականին, համաքաղաքացի, 2004թ. ծնված աղջկա ևվերջինիս ընտանիքի կողմից օգտագործվողգույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու դիտավորությամբ, նրա մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով, 2019 թվականի փետրվար ամսից մինչև մայիս ընկած ժամանակահատվածում, պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 4.275.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդեր և կանխիկ գումար:

Քրեական գործով ձեռք բերված տվյալների համաձայն՝ երիտասարդը, իր անձնական օգտագործման բջջային հեռախոսահամարի «Վայբեր» հեռահաղորդակցման հավելվածի միջոցով, ծանոթություն հաստատելու նպատակով, հաղորդագրություն է ուղարկել 14-ամյա աղջկա հեռախոսահամարի «Վայբեր» հեռահաղորդակցման հավելվածին և սկսել հեռախոսային խոսակցությունների և հանդիպումների միջոցով շփվել նրա հետ, այնուհետև խնդրել իրեն օգնել գումարով՝ հետագայում հետ վերադարձնելու պայմանով:

Աղջիկը չի մերժել երիտասարդի խնդրանքը և վերջինիս պահանջով լուսանկարելով իրեն պատկանող ոսկյա շղթան և ոսկյա կախազարդը՝ նրան է ուղարկել և հաջորդ օրը տվել նախօրոք խոստացված հիշյալ զարդերը, իսկ մի քանի օր անց, դարձյալ երիտասարդի խնդրանքով, նաև՝ կանխիկ գումար:

Բացի այդ, պարզվել է նաև, որ երիտասարդը 2019 թվականի մարտ ամսին կրկին զանգահարել և անչափահաս աղջկանից պահանջել է գումար կամ ոսկյա զարդեր, սակայն, ստանալով մերժում, սպառնացել է վերջինիս, թե նախապես վերցրած ոսկյա զարդերի լուսանկարները կուղարկի նրա հորը՝ այդ կերպ, սպառնալիքների ներքո, պահանջելով տարբեր ժամանակահատվածներում ստանալով աղջկա ընտանիքին պատկանող տարբեր տեսակի ոսկյա զարդեր:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ 2019 թվականի մայիս ամսին երիտասարդն աղջկան խնդրել է ուղարկել իր կիսամերկ լուսանկարները: Երիտասարդը, իր «Վայբեր» հեռահաղորդակցման հավելվածի միջոցով նշված լուսանկարներն ստանալով, մի քանի օր անց զանգահարել և աղջկանից կրկին պահանջել է ոսկյա զարդեր կամ գումար՝ սպառնալով հակառակ դեպքում նրա կիսամերկ լուսանկարներն ուղարկել վերջինիսհորը և տարածել՝ արդյունքում, սպառնալիքների ներքո, ստանալով ևս 30.000 ՀՀ դրամ գումար և տարբեր տեսակի ոսկյա զարդեր:

Այսպիսով, քննության տվյալներով, 20-ամյա երիտասարդն ընդհանուր առմամբ, շորթման եղանակով, անչափահաս աղջկանից պահանջել և ստացել է 4.275.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդեր և 30.000 ՀՀ դրամ գումար:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 20-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է հափշտակված ոսկյա զարդերի մի մասը՝ 1 835 000 ՀՀ դրամի չափով, որն ի պահ է հանձնվել ՀՀ կենտրոնական բանկին:

Քննիչի որոշմամբ՝ կալանք է դրվել 20-ամյա երիտասարդին սեփականության և համասեփականության իրավունքով պատկանող գույքի վրա:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Лента

Рекомендуем посмотреть