Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել դադարեցնել քրեական հետապնդումը Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ՝ հաշվի առնելով 2018 թվականին կիրառված համաներումը:
2016 թվականի քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը:
Վճռաբեկ դատարանը դադարեցրել էքրեական հետապնդումը նաև քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ: