Ամբողջ աշխարհում մահացությունների ընդհանուր կառուցվածքում 50 տոկոսը բաժին է ընկնում սիրտանոթային հիվանդություններին: Մասնագետները փաստում են՝ ցուցանիշը հնարավոր է նվացեզնել նախևառաջ պայքարելով ռիսկի գործոնների դեմ, որոնցից կարևորագույնը զարկերակային գերճնշումն է:
Հիվանդության համաճարակաբանական պատկերի հստակեցման, ինչպեսև նոր դեպքերի բացահայտման նպատակով՝ այս օրերին Հայկական բժշկական և Սրտաբանների հայկական ասոցիացիաները՝ Գերճնշման միջազգային միության և Համաշխարհային գերճնշման լիգայի հետ համատեղ, հանրապետությունում իրականացնում են զարկերակային գերճնշման ակտիվ հայտնաբերմանը միտված ակցիա:
Մասնագետները հորդորում են՝ մինչև հունիսի 30-ը և հենց այսօ՛ր՝ չափեք ձեր ճնշումն ու տվյալներն ուղարկեք sirt.am կայքին՝ բժիշկներից ստանալով անվճար խորհրդատվություն:
Մանրամասները՝ Լիանա Մարգարյանի ռեպորտաժում.