Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը կնախագահի Հանրային խորհուրդը - RadioVan.fm

Онлайн

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը կնախագահի Հանրային խորհուրդը

2019-12-19 14:37 , Политика, 1091

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը կնախագահի Հանրային խորհուրդը

ՀՀ կառավարության այսօր կայացրած որոշմամբ Հանրային խորհրդի նախագահ է նշանակվել Ստյոպա Սաֆարյանը՝ փոխարինելով նոյեմբերի 13-ին այդ պաշտոնից հրաժարական ներկայացրած Վազգեն Մանուկյանին, ով հեռանալիս նշել էր, թե «այսօր մեր երկրում ձևավորվել է անվստահության և ատելության աննախադեպ աստիճանի մթնոլորտ, տեղի է ունեցել հասարակական այնպիսի պառակտում, ինչպիսին երբեք չի եղել․․․Այս պայմաններում իր հետագա գործունեությունը Հանրային խորհրդում համարում է անիմաստ...»։

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ ինքն է առաջադրել Սաֆարյանի թեկնածությունը՝ նկատելով, որ պարոն Սաֆարյանը ՀՀ-ում երկար տարիներ հանրային-քաղաքական գործունեություն է ծավալել։

«Մեծագույն պատիվ է աշխատել ՀՀ-ի և Արցախի Հանրապետության համար, մեծագույն հաճույք և պատիվ է աշխատել նոր Հայաստանի կառավարության գործընկերությամբ»,-շնորհակալություն հայտնելով առաջարկի համար իր հերթին նշել է Ստյոպա Սաֆարյանը։

Նշենք՝ նա դեռ երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ դեռևս տարեսկզբին անդամակցելով այդ կառույցին՝ հանդես է եկել բացառապես որպես փորձագետ՝ «ՀՀ կառավարության համար խորհրդատվական իրավասությամբ այդ սահմանադրական հաստատության գործունեության մեջ իր համեստ ներդրումն ունենալու այն հարցերով ու ոլորտներով, որոնք անցած տասնամյակներում իր փորձագիտության դաշտում են եղել։ Այժմ էլ այնտեղ իր գործունեությունը շարունակելու է բացառապես նույն առաքելությամբ ու նույն մասնագիտական ինքնությամբ, թեպետ արդեն՝ նախագահի կարգավիճակով, որևէ կերպ չի ավելացնում իր փորձագիտական կարողությունները, մինչդեռ ավելացնում է պատասխանատվությունն արդեն հավաքական մարմնի ու նրա անդամների և խորհրդատվության երկու հիմնական շահառուների՝ հանրության ու ՀՀ կառավարության առջև»։

Лента

Рекомендуем посмотреть